Ավելի քան 1200 զինծառայող, 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա. ՌԴ-ն լայնածավալ դեսանտային զորավարժություններ կանցկացնի Ղրիմում և Կրասնոդարում |tert.am|
13:41 - 23 դեկտեմբերի, 2021

Ավելի քան 1200 զինծառայող, 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա. ՌԴ-ն լայնածավալ դեսանտային զորավարժություններ կանցկացնի Ղրիմում և Կրասնոդարում |tert.am|

tert.am: Ռուսաստանը լայնածավալ դեսանտային զորավարժություններ կանցկացնի Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը` ՌԴ ՊՆ-ին հղումով:

Զորավարժությունները կմեկնարկեն այսօր Ղրիմի «Օպուկ» զորավարժարանում, որտեղ օդադեսանտային հարձակման, հրետանային և ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը կիրականացնեն մարտական կրակ, ինչպես նաև տեղանքի մի հատվածի ականազերծում և զորքերի քողարկում օդային հարձակման զենքերից և անօդաչու սարքերից:

Իր հերթին Նովոռոսիյսկի մոտ գտնվող «Ռաևսկի» զորավարժարանում զորավարժությունները կսկսվեն դեկտեմբերի 24-ին։

Ընդհանուր առմամբ, զորավարժություններին ներգրավվելու է ավելի քան 1200 զինծառայող և ավելի քան 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել