Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը |armenpress.am|
17:16 - 24 դեկտեմբերի, 2021

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ Պետությունների համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել