Թուրքիայի նախապայմանները կատարվել են, եւ ոչ թե յոթ շրջանն է վերադրարձվել, այլ բոնուսով՝ Շուշի եւ Հադրութ․ Ռոբերտ Քոչարյան
13:11 - 27 դեկտեմբերի, 2021

Թուրքիայի նախապայմանները կատարվել են, եւ ոչ թե յոթ շրջանն է վերադրարձվել, այլ բոնուսով՝ Շուշի եւ Հադրութ․ Ռոբերտ Քոչարյան

Թուրքիան միշտ երեք նախապայման դրել է Հայաստանի առջեւ․ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը, յոթ շրջանի անվերապահ վերադարձը Ադրբեջանին, Ցեղասպանության ճանաչման մասով էնտուզիազմի չդրսեւորում կամ այլ կերպ ասած այդ հարցի փոխանցումը պատմաբանններին։ Հիմա ավելացել է եւս մեկը՝ Զանգեզուրով միջանցքի նախապայմանը։ Այս մասին այսօր ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։

«Մեր մոտեցումը հետեւյալն էր՝ պատրաստ ենք հարաբերություններ կառուցել՝ առանց նախապայմանների։ Նույնիսկ երբ սահմանից խոսում էին, մենք ասում էինէ՝ մեր կողմից սահմանը բաց է, փակ է մյուս կողմից։ Հիմա ինչ է կատարվել այդ երեք նախապայմանների հետ։ Նախ, ոչ թե յոթ շրջանն է վերադրաձվել, այլ բոնուսով՝ Շուշի եւ Հադրութ։ Ըստ էության այդ նախապայմանն այլեւս գոյություն չունի, քնաի որ բոնուսով իրականացված է։ Ցեղասպանության հետ կապված՝ Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ մտածել՝ Հայաստանը որեւէ հաջողության կարող է հասնել Ցեղասպանության ճանաչման գործում․․․ այդ հարցն այսօր իշխանությունները թողել են Հայ դատի գրասենյակների վրա։ Նման հարցերի կարող են դիմել պետություններ, որոնք այս կամ այն պահին կարող են Թուրքիային պատժելու ցանկություն ունենալ։ Հիմա երեք նախապայմաններից երկուսն իրենց համար բարեհաջող լուծված են»,- ասաց Քոչարյանը։

Իսկ ինչ վերաբերում է առաջին նախապայմանին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Քոչարյանն ասաց․ «Մինչ Բրյուսել՝ խորհրդարանում վարչապետն ասաց, որ այլեւս չկա 2016-ին նույնիսկ տեսական տարբերակ՝ Ադրբեջանից դուրս Ղարաբաղի համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի առաջին դեմքն ասում է, որ ինքը չի տեսնում որեւէ տարբերակ Ադրբեջանից դուրս։ Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ դա վերահաստատեց։ Հիմա երեք նախապայմաններն էլ կատարվել են։ Երբ ասում են պատրաստ ենք բանակցել առանց նախապայմանների, ավելի մեծ երեսպաշտություն ուղղակի դժվար է հորինել, դուք բոլոր նախապայմանները կատարել եք»,- ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավարը։

Նրա խոսքով՝ 2003-ին, երբ 2002-ին Էրդողանի կուսակցությունը հաղթել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարարի հետ․ «Վարդան Օսկանյանը բավական ոգեւորված էր, զանգեց,ա սաց՝ ոնց որ Թուրքական կողմը պատրաստ է առանց նախապայամնենրի բանակցությունների, ես ասացի՝ չեմ հավատում, դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանը կխանգարի։ Ասացի՝ դրա մասին մեծ աղմուկ մի հանի, որ չստացվի՝ սպասելիքներ ենք առաջացնում, շարունակեք այդ ոճով։ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել էր՝ առանց նախապայմանների։ Այն ժամանակ իրենց ոմտեցումը սա էր, մի քանի ամիս հետո հանդիպումից հետո Օսկանյանը զանգեց, ասաց՝ ոնց որ հետ են քաշվում, երրորդ հանդիպման ժամանակ ամբողջությամբ վերադարձանք այն կետին, ինչից սկսել ենք»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ սա է եղել հայ-թուրքական հարաբերությունների հուսադրող պահը, որեւէ տեւել է, նրա խոսքով, վեց-յոթ ամիս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել