Շուրջ 1․4 միլիարդ դրամ՝ մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման համար |1lurer.am|
13:45 - 27 դեկտեմբերի, 2021

Շուրջ 1․4 միլիարդ դրամ՝ մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման համար |1lurer.am|

1lurer.am: 2020-2021, 2021-2022 թթ․ ուսումնական տարիների համար մարտական գործողությունների մասնակիցները, նրանց ուսանող երեխաները, ամուսինները՝ թվով 6330 շահառու, փոխհատուցում է ստացել պետության կողմից։ Ընդհանուր առմամբ խոսքը 1․4 միլիարդ դրամի մասին է։ Այս մասին այսօրվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

«Դա կրելու է շարունակական բնույթ։ Փոխհատուցում կստանան նաև 2021-22 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար, 2022-23 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար։ Խոսքը գնում է մարտական գործողություններին մասնակցած ուսանողների մասին»,- ասաց Թռչունյանը։

Փոխնախարարի խոսքով՝ 2021-2022 թթ․ ուստարվա համար պետությունը մասնակի փոխհատուցում է հատկացրել սոցիալական տարբեր խմբերի, մոտավորապես 5722 ուսանողների։ Նրանց թվում սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներն են, մարտական գործողությունների մասնակիցները և այլն։

«Այս նպատակով հատկացվել է մոտավորապես 1․5 միլիարդ դրամ»,- ասաց Թռչունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել