Երեւանը քաղաքապետի նոր առաջին տեղակալ ունի. Լեւոն Հովհաննիսյանն ընտրվեց |armtimes.com|
12:09 - 28 դեկտեմբերի, 2021

Երեւանը քաղաքապետի նոր առաջին տեղակալ ունի. Լեւոն Հովհաննիսյանն ընտրվեց |armtimes.com|

armtimes.com: Մեկնարկել է Երեւանի ավագանու արտահերթ նիստը: Այն վարում է նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Երեւանի ավագանին «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լեւոն Հովհաննիսյանին ընտրեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ:

Նախագիծը ներառված էր ավագանու օրակարգային հարցերի մեջ: Քվեարկությանը մասնակցեց Երեւանի ավագանու 41 անդամ. 37 «կողմ», 1 «դեմ», 3 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ Հովհաննիսյանն ընտրվեց: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել