Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կողմ են հանդես գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ղարիբաշվիլի   |tert.am|
12:29 - 28 դեկտեմբերի, 2021

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կողմ են հանդես գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ղարիբաշվիլի |tert.am|

tert.am: Մենք շատ լավ հնարավորություն ունենք օգտվելու տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակից: Պատճառը, որով այս մասին խոսում եմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն է. նրանք երկուսն էլ հանդես են գալիս հանուն խաղաղության տարածաշրջանում:

Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Այս տարի Վրաստանը կարևոր նախադեպ է ստեղծել տարածաշրջանում, և ես շատ ուրախ եմ, որ դա տեղի է ունեցել իմ միջնորդությամբ: Մենք ստեղծել ենք առաջին նախադեպը մեզ համար բարեկամ և հարևան երկու երկրի միջև»,- Minval.az-ի փոխանցմամբ՝ ասել է Ղարիբաշվիլին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել