Թուրքիան, Կատարը և ԱՄԷ-ն կկարողանան միասին կառավարել Քաբուլի օդանավակայանը. Չավուշօղլու |1lurer.am|
13:55 - 28 դեկտեմբերի, 2021

Թուրքիան, Կատարը և ԱՄԷ-ն կկարողանան միասին կառավարել Քաբուլի օդանավակայանը. Չավուշօղլու |1lurer.am|

1lurer.am: Թուրքիան, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) կարող են Քաբուլում Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանը կառավարել եռակողմ հիմունքներով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Daily Sabah-ը:

«Մինչև թալիբների իշխանության գալը Թուրքիան ղեկավարել է Քաբուլի օդանավակայանի ռազմական թևը ՆԱՏՕ-ի գծով։ Քաղաքացիական մասը ղեկավարել է ԱՄԷ-ն»,- ասել է Չավուշօղլուն:  

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Կատարի ընկերությունները պայմանավորվել են Քաբուլի օդանավակայանի համատեղ կառավարման մասին։ Վերջերս Թուրքիայից տեխնիկական պատվիրակություն էր մեկնել Դոհա՝ կատարական կողմի հետ գործողությունները համակարգելու համար։

Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Կատարն ու Թուրքիան օդանավակայանի շահագործման հարցում դեռևս համաձայնության չեն եկել թալիբների հետ: «Թալիբանի» ներկայացուցիչները հայտարարել են, որ կուսումնասիրեն տարբեր երկրների առաջարկները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել