Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը |armenpress.am|
16:27 - 28 դեկտեմբերի, 2021

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սպասվում Է, որ միջոցառմանը ղեկավարները կամփոփեն 2021 թվականին Համագործակցությունում Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջը, կքննարկեն կազմակերպության երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցները:

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի ղեկավարները:

Նիստի մեկնարկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին հանդիպման հրավերն ընդունելու համար: Նիստի բաց մասում քննարկում է ծավալվել կորոնավիրուսի համավարակի թեմայով, որից հետո երկրների ղեկավարներն անցել են փակ ռեժիմով քննարկումների: 

Հանդիպմանը ներկա Է նաեւ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը. դեկտեմբերի 28-ին ավելի վաղ Պուտինն առանձին զրույց Է ունեցել նրա հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել