Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամը հայտնում է՝ ՔՊ-ի կողմից եղել են ճնշումներ |tert.am|
13:44 - 30 դեկտեմբերի, 2021

Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամը հայտնում է՝ ՔՊ-ի կողմից եղել են ճնշումներ |tert.am|

tert.am: Ամեն մեկի վրա առանձին-առանձին եղել են ճնշումներ, համոզել են, խոստումներ տվել։ Իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» բոլորին խոստումներ է տվել։ Այս մասին Վարդենիսի համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամ Սաթենիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ավագանու անդամների վրա ճնշումներ եղե՞լ են։

«Ավագանու տարբեր անդամների խոստումներ են տվել՝ ասելով, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկեն»,-նշեց Սաթենիկ Մինասյանը։

Նա ընդգծեց, որ ընդդիմությունը միասնական է լինելու։ «Նման ճնշումների համար ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ժողովրդավար երկրի քաղաքացի, ամաչում եմ»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր Վարդենիսում պետք է տեղի ունենար ավագանու անդրանիկ նիստը՝ ընտրելու համայնքապետ։ Այստեղ ՔՊ-ն ստացել է 6162 ձայն կամ 45.08% ձայն, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 4993 ձայն կամ 36.5%, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 2206 ձայն կամ 16.14%: Նիստը չկայացավ, համայնքապետ չընտրվեց, քանի որ, ինչպես հայտնում են ավագանու անդամները, բերման է ենթարկվել Աշոտ Հովհաննիսյանը՝ ՔՊ համայնքապետի թեկնածուն։ Այս պահին էլ համայնքապետարանի բակում հավաքված են քաղաքացիներ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել