Մահացել է ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը |hetq.am|
18:14 - 01 հունվարի, 2022

Մահացել է ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը |hetq.am|

Լուսանկարը՝ Ֆոտոլուր գործակալության

hetq.am: Այսօր մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովը:

Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է Հայաստանի երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության գլխավոր պատասխանատուն: 

2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ: 2019 թվականի հոկտեմբերի 15-ին ազատվել է աշխատանքից:

2006 թվականի սեպտեմբերի 17-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

2019 թվականի հուլիսի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամագրով Գրիգորի Հայրապետովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել