Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը
17:14 - 02 հունվարի, 2022

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Ամանորի առթիվ շնորհավորանքներ փոխանակելուց հետո Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման իրենց հանձնառությունը։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային թեմաներին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող իրավական ձևակերպված համաձայնագրերի մշակման հայտնի առաջարկներին, Անդրկովկասում տիրող իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել