Բայդենն ու Զելենսկին անդրադարձել են Ռուսաստանի հետ սպասվող բանակցություններին |1lurer.am|
13:00 - 03 հունվարի, 2022

Բայդենն ու Զելենսկին անդրադարձել են Ռուսաստանի հետ սպասվող բանակցություններին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և ընդգծել, որ «Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կարձագանքեն, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումն Ուկրաինա»։ Այդ մասին նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախագահներն աջակցություն են հայտնել դիվանագիտական ջանքերին, որոնք կմեկնարկեն եկող շաբաթ Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-ՆԱՏՕ ձևաչափերում և ԵԱՀԿ շրջանակներում: Միևնույն ժամանակ, Բայդենը Զելենսկուն վստահեցրել է, որ առանց Կիևի մասնակցության՝ Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվելու:

Շարունակությունը՝ 1lurer.am կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել