Միջուկային 5 գերտերություններ համատեղ հայտարարել են ատոմային զենքի կիրառման անթույլատրելիության մասին |azatutyun.am|
19:19 - 03 հունվարի, 2022

Միջուկային 5 գերտերություններ համատեղ հայտարարել են ատոմային զենքի կիրառման անթույլատրելիության մասին |azatutyun.am|

azatutyun.am:  Միջուկային 5 գերտերություններ՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշված է, որ իրենց առաջնահերթ պատասխանատվությունն են համարում ատոմային զենք ունեցող երկրների միջև պատերազմի անթույլատրելիությունն ու ռազմավարական ռիսկերի նվազեցումը։

«Մենք հայտարարում ենք, որ ատոմային պատերազմում չեն կարող հաղթողներ լինել և այն երբեք չպետք է տեղի ունենա»,- ըստ Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության, հայտարարել են հինգ երկրները, նշելով, որ իրենց միջուկային զենքերը չպետք է ուղղված լինեն միմյանց, ինչպես նաև այլ երկրների դեմ։

Նրանք նաև ընդգծել են, որ քանի դեռ միջուկային սպառազինությունները շարունակում են գոյություն ունենալ, նրանք պետք է ծառայեն պաշտպանական նպատակների՝ ագրեսիան զսպելու ու պատերազմները կանխելու համար։ Համատեղ հայտարարությունում 5 երկրները իրենց հավատարմությունն են հայտնել միջուկային զենքի չտարածման պայմանագրին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել