Թուրքական Pegasus-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեին՝ Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով |1lurer.am|
13:28 - 04 հունվարի, 2022

Թուրքական Pegasus-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեին՝ Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով |1lurer.am|

1lurer.am: Թուրքական Pegasus ընկերությունը դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին` Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը հայտնեց, որ «Պեգասուսը» դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով:

Հարությունյանը չհստակեցրեց, թե երբ կկայացվի որոշումը: Ներկայումս հայտն ուսումնասիրվում է:

Հիշեցնենք, որ Flyone Armenia ընկերությունը ևս մտադրություն է հայտնել շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել