ԱԺ պաշտպանության հանձնաժողովը նախագահի տեղակալ չընտրեց |1lurer.am|
14:39 - 04 հունվարի, 2022

ԱԺ պաշտպանության հանձնաժողովը նախագահի տեղակալ չընտրեց |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր ներկա էր 4 անդամ, բոլորը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

Այսօրվա նիստին ևս հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրվեց թեկնածուի բացակայության պատճառով:

«Իշխող խմբակցությանն է անցել թեկնածուի հարցը: Իշխող խմբակցությունը թեկնածու չի ներկայացրել: Նշանակում է՝ օրակարգում հարց չունենք: Նիստը համարում եմ փակված: Այդ խնդիրն այսպես թե այնպես կստանա իր իրավական լուծումը, մինչ դա մեր իրավաբանները երևի մեզ կհուշեն, թե ինչ իրավակարգավորմամբ այդ ձևական մասը կանցկացնենք»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել