ԵԱՀԿ նախագահը կոչ է արել դեէսկալացնել իրավիճակը Ղազախստանում
17:04 - 05 հունվարի, 2022

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել դեէսկալացնել իրավիճակը Ղազախստանում

ԵԱՀԿ գործող նախագահն ու Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն չորեքշաբթի կոչ է արել դեէսկալացիայի ենթարկել իրավիճակը Ղազախստանում և հայտնել իր վստահությունն առ այն, որ բռնությունը չի լուծի խնդիրը։ Հայտնում է tass.ru-ն։

«Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես ուշադիր հետևում եմ Ղազախստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Բռնությունը երբեք ճիշտ ուղի չէ ընթացիկ խնդիրներին լուծում տալու համար: Կոչ եմ անում դեէսկալացնել իրավիճակը և սկսել երկխոսություն՝  համապատասխան ԵԱՀԿ պարտավորություններին»,- ասված է Twitter-յան միկրոբլոգում արված գրառման մեջ մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել