Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3436 նոր դեպք, մահացել է 32 քաղաքացի |1lurer.am|
17:17 - 05 հունվարի, 2022

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3436 նոր դեպք, մահացել է 32 քաղաքացի |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 5-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3436 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1805, մահացել՝ 32 մարդ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 945 609, որից ապաքինվել է 906 708 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 041:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 40377 հետազոտություն, այդ թվում 23 696-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 681-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.51% է, վերջին 14 օրվանը՝ 5.87%, վերջին 7 օրվանը՝ 6.84%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 528 030 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7191 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 48 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4353 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 921 անձ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել