Անհանգստությամբ հետևում ենք Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին, խստորեն դատապարտում ենք բռնությունը, համոզված ենք՝ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել. ՀՀ ԱԳՆ
11:33 - 06 հունվարի, 2022

Անհանգստությամբ հետևում ենք Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին, խստորեն դատապարտում ենք բռնությունը, համոզված ենք՝ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Ղազախստանում տեղի ունեցող բռնությունը։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ․

«Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։ 

Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել