Ղրղզստանը հետաձգել է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու հարցը
22:36 - 06 հունվարի, 2022

Ղրղզստանը հետաձգել է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու հարցը

Հունվարի 6-ին Ղրղզստանի խորհրդարանը չկարողանալով լուծել ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում իր զինվորականների ուղարկման հարցը՝ այն հետաձգել է մինչև ուրբաթ՝ հունվարի 7։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Ինչպես հինգշաբթի կեսօրին հաղորդել է Ղրղզստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, խորհրդարանում չի ապահովվել անհրաժեշտ քվորումը՝ հարցի լուծման համար։

Ղրղզստանում զինվորականներին արտասահման ուղարկելու որոշումը կարող է ընդունել միայն խորհրդարանը՝ երկու երրորդի մեծամասնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել