Ղրղզստանի խորհրդարանը համաձայնություն է տվել ՀԱՊԿ կազմում իր խաղաղապահներին Ղազախստան ուղարկելուն
12:37 - 07 հունվարի, 2022

Ղրղզստանի խորհրդարանը համաձայնություն է տվել ՀԱՊԿ կազմում իր խաղաղապահներին Ղազախստան ուղարկելուն

Ղրղզստանի խորհրդարանն ուրբաթ հավանության է արժանացրել զինծառայողներին՝ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում Ղազախստան ուղարկելու որոշումը: Այս մասին հայտնում է K-News-ը։ 

Կողմ է քվեարկել 69, դեմ՝ 7 պատգամավոր։

Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտնել է, որ ՀԱՊԿ շրջանակներում միջպետական ​​պայմանագրային պարտավորությունները կատարելու համար նախատեսվում է Ղազախստան ուղարկել 150 զինծառայող, 8 զրահամեքենա և 11 մեքենա։

Մի շարք պատգամավորներ մտահոգություն են հայտնել, որ ղրղզ զինվորականներին կարող են մեղադրել ղազախների դեմ զենք կիրառելու մեջ։ Եվ դա կարող է դառնալ ղազախների թշնամանքի պատճառը ղրղզների նկատմամբ։


Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։ 

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել