Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի առաքելության մանրամասների մասին |armenpress.am|
15:36 - 07 հունվարի, 2022

Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի առաքելության մանրամասների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Գլխավոր քարտուղարը նրան տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի որոշման մանրամասների մասին՝ ուղղված Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը:

Ստանիսլավ Զասը նաեւ հայտնել է կազմակերպչական հարցերի լուծման ընթացքի մասին:

Ներկայումս շարունակվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տրանսպորտային ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմերի տեղափոխումը:

ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պահպանությունը, իրադրության կայունացման գործում Ղազախստանի Հանրապետության իրավակարգի ուժերին աջակցության ցուցաբերումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել