Փարաքարի մշակույթի տանը ռումբի առկայության մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել և բերման է ենթարկվել
13:42 - 08 հունվարի, 2022

Փարաքարի մշակույթի տանը ռումբի առկայության մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

ՀՀ ԱԻՆ «911» փրկարար ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժնում hունվարի 7-ին, ժամը 09.38-ին,  հաղորդում է ստացվել, որ ծառայություն զանգած անձը հայտնել է, թե Փարաքարի ակումբի մոտ ռումբ է դրված: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբեր։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չեն հայտնաբերվել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը։ Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթրակվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել