Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումները
14:42 - 08 հունվարի, 2022

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումները

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում հունվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին սպասվում են տեղումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել