Հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։
«Միջոցառման ընթացքում կքննարկվեն Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումները։ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ հանդիպմանը։
ՀԱՊԿ հանդիպմանը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 10-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը։
Իսկ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Երևանը՝ որպես կազմակերպության նախագահ, հրավիրում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։
comment.count (0)