Ռուսաստանի հետ հնարավոր է երկխոսել, սակայն պետք է պատրաստ լինել նաև առճակատման. Ստոլտենբերգ |tert.am|
14:57 - 10 հունվարի, 2022

Ռուսաստանի հետ հնարավոր է երկխոսել, սակայն պետք է պատրաստ լինել նաև առճակատման. Ստոլտենբերգ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահ է, որ Ռուսաստանի հետ հնարավոր է արդյունավետ երկխոսություն վարել, սակայն չի բացառում նաև հնարավոր առճակատումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դրանք կարևոր ջանքեր են՝ ուղղված քաղաքական որոշման հասնելուն և ռազմական հակամարտությունը կանխելուն: Այդ բանակցությունները մենք վարում ենք բարի կամքի ոգով: Ես նախկինում բանակցություններ վարել եմ Ռուսաստանի հետ՝ լինելով Նորվեգիայի վարչապետ, հիշում եմ, որ կարելի է պայմանավորվել Ռուսաստանի հետ: Մենք դա նկատում ենք ՆԱՏՕ-ի հետ շփումներում: Դրա հետ մեկտեղ մենք պետք է պատրաստ լինենք նաև նրան, որ Ռուսաստանը կցանկանա ուժ կիրառել, կգնա առճակատման ճանապարհով՝ համագործակցության փոխարեն»,- ասել է Ստոլտենբերգը:

Այսօր Ժնևում ընթանում է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ անվտանգության հարցերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել