Եղեգնաձոր համայնքի ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով
09:35 - 11 հունվարի, 2022

Եղեգնաձոր համայնքի ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի՝ 2022թ. հունվարի 10-ի թիվ 8-Ա որոշմամբ Եղեգնաձոր համայնքի կենտրոնացված ջրամատակարարման համակարգում ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։ Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից: 

Հանձնաժողովն ստեղծվել է համայնքի ջրամատակարարման համակարգում առկա շարունակական խնդիրների վերհանման և հնարավորինս սեղմ ժամկետներում հասցեագրման նպատակով։ Հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ՀՀ Վայոց ձորի մարզպետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել, թե ինչպիսի խնդիրներով է պայմանավորված ոչ ծրագրային ջրանջատումները համայնքի տարածքում և դրանք վերացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։ Կատարված աշխատանքների արդյունքում համայնքում անխափան ջրամատակարարումը կվերականգնվի մեկ օրվա ընթացքում։

Հանձնաժողովի կազմում ներառված են Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դ․ Սարգսյանը, Քաղաքաշինության վարչության պետ Ա․ Հախնազարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ․ Մարգարյանը, Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մ․ Մեսրոպյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Ն․ Մարտիրոյանը։

Վայոց ձորի մարզում ջրամատակարարման ապահովման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ խնդիրների արագ արձագանքման և մարզում ջրամատակարարման անխափան ընթացքն ապահովելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել