Հայկական կողմն ունի 2 զոհ, ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
21:49 - 11 հունվարի, 2022

Հայկական կողմն ունի 2 զոհ, ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել