Կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է առանձնացված դարակաշարում վաճառել. քննարկում ԱԺ հանձնաժողովում
12:06 - 12 հունվարի, 2022

Կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է առանձնացված դարակաշարում վաճառել. քննարկում ԱԺ հանձնաժողովում

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում:

Ըստ նախագծի՝ առևտրի օբյեկտներում կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և պետք է «պարունակի կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի պիտակ և տեղադրված տեսանելի վայրում:

Նշվում է, որ համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի և կաթնային յուղի (կաթնային ճարպի) պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչպես նաև խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձևով ներկայացնելու և տարբերակելու համար:

«Քանի որ փոքր խանութներում դա անել հնարավոր չէ, առաջարկվում է 200 ք.մ-ն գերազանցող մակերես ունեցող խանութների նկատմամբ օրենքը կիրառել»,- ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Տնտեսական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց նախագծին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել