Վստահ եմ, որ կանխատեսումները կլինեն գերազանցված. Քերոբյանը՝ Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին

 |armenpress.am|
13:12 - 12 հունվարի, 2022

Վստահ եմ, որ կանխատեսումները կլինեն գերազանցված. Քերոբյանը՝ Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ տնտեսական արդյունքի այն կանխատեսումները, որոնք արվել են Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու օրենքի հիմնավորումներով, նույնիսկ կգերազանցվեն: Քերոբյանը նման տեսակետ է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

Հարցին, թե երբ այս տարի աշխատանքային օրերը սկսվեցին հունվարի 3-ից, տնտեսական ի՞նչ արդյունքի է սպասում,  Քերոբյանը կես կատակ պատասխանեց. հունվարի 3-ին ժամը 16:00-ին հանդիպում է ունեցել, այն մարդը, որը պետք է գար, ուշացել է 10 րոպե և ասել, որ ուշացել է խցանման պատճառով: «Դա երբեք Հայաստանում հունվարի 3-ին չի եղել: Եվ ես կարծում եմ՝ այն տնտեսական աշխուժությունը, որ մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավականին լավ, առույգ կսկսենք տարին»:

Նախարարը վստահեցրեց, որ շատ հաճախ է շփվում թե մանրածախ առևտրով զբաղվող, թե այլ, այդ թվում՝ արդյունաբերական ընկերությունների հետ, և նրանք բոլորն էլ ասում են, որ էական տարբերություն կա: «Պետք է սպասենք թվերին: Բայց, ես վստահ եմ, որ այն կանխատեսումները, որ մենք տվել ենք այդ օրենքի փոփոխության հիմնավորման ժամանակ, կլինեն գերազանցված»,-ասաց Քերոբյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել