Բրյուսելում ավարտվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը

 |armenpress.am|
18:58 - 12 հունվարի, 2022

Բրյուսելում ավարտվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում ավարտվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ:

Ռուսական կողմը ներկայացրել են ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: ՆԱՏՕ-ից ներկա են եղել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ներկայացուցիչները դաշնակից անդամ 30 երկրներից:

Հանդիպման արդյունքների մասին դեռևս հայտարարություններ չեն արվել, կողմերը միայն պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել