Մեկ միլիոն հեկտարից ավելի արոտավայրեր կան, որոնց 80 տոկոսը չի օգտագործվում, և դրա հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է․ Նիկոլ Փաշինյան |tert.am|
12:18 - 13 հունվարի, 2022

Մեկ միլիոն հեկտարից ավելի արոտավայրեր կան, որոնց 80 տոկոսը չի օգտագործվում, և դրա հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Մեր ծրագիրն է Հայաստանի Հանրապետությունում առաջիկա հինգ տարվա ընթացքում 500 մանկապարտեզ կառուցել։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հանձնարարել է ծրագրի մեջ փոփոխություն իրականացնել։

«Ըստ այդմ՝ համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70–80 տոկոս, այսինք սահմանամերձ համայնքներում 80 տոկոս, մյուս համայնքներում 70 տոկոս։ Բայց համայնքը այլ պարտավորություն էլ պետք է վերցնի, որ շահագործումից հետո մանկապարտեզի կարիքները պետք է հոգալ, խոսքը պահպանման ծախսերի, աշխատանքային ֆոնդի մասին է»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև դեպի արոտներ տանող ճանապարհի մասին։ «Այսօր Հանրապետությունում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մեկ միլիոն հեկտարից ավելի արոտավայրեր կան, որոնց 80 տոկոսը չի օգտագործվում»։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել