Երբ դատարանը կալանքը մերժում է, նախաքննական մարմինը գրավի այնպիսի չափ է սահմանում, որ անձը չկարողանա վճարել, և կրկին կալանքի հարց առաջանա. դատավոր |tert.am|
13:19 - 13 հունվարի, 2022

Երբ դատարանը կալանքը մերժում է, նախաքննական մարմինը գրավի այնպիսի չափ է սահմանում, որ անձը չկարողանա վճարել, և կրկին կալանքի հարց առաջանա. դատավոր |tert.am|

tert.am: Համաձայն եմ Դատախազության ներկայացուցչի հետ, որ վերջին տարիներին կալանքների հետ կապված միջնորդություններ ներկայացնելու պրակտիկան փոփոխվել է։ Մենք գրեթե չենք տեսնում ոչ մի միջին ծանրության հանցագործությունների դեպքում նման միջնորդություների ներկայացում։ Այս մասին ԱԺ-ում դատավորների մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը։

«Ի տարբերություն նախորդ տարիների, ծանր հանցագործությունների դեպքում չի ներկայացվում միջնորդություն, լայն թափ է ստացել գրավի ինստիտուտը։ Կան գործեր, երբ դատարանները քննում են դրանք` ողջամիտ կասկածը կամ կալանքի հիմքերը գնահատելու համար, և սկսվում են քննադատությունները, որ դատարանը դուրս է եկել լիազորությունների շրջանակներից, որ պետք չէ հիմնավոր կասկածին այսքան անդրադառնալ, պետք չէ այդքան խորանալ և այլն։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք գնում ենք ոչ թե ողջամիտ կասկածի տիրույթ, այլ գնում ենք զուտ բավարար կասկածի տիրույթ։ Դա վկայում են ներկայացված վարույթները, Վերաքննիչ կամ Վճռաբեկ բողոքները, բողոքների բովանդակությունը։

Այո, ես ընդունում եմ, որ առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը պետք է չքննարկվի, բայց լինում են դեպքեր, երբ դատարանը չի կարող ուղղակի չվերլուծել և գնահատականներ չտալ առաջադրված մեղադրանքին այն առումով, որ անձին առաջադրում են երեք մեղադրանք, բայց տեսնում ես, որ պետք է մեկ արարք որակվեր և ոչ թե մեկ արարքի համար երեք մեղադրանք, ինչպե՞ս դատարանը դրան գնահատական չտա։ Այնպիսի տպավորություն է, որ ավելի լավ է քիչ պատճառաբանել և անձը կալանավորվի, քան շատ պատճառաբանել և անձը  չկալանավորվի»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց, որ ստեղծվել է մի այնպիսի պրակտիկա, երբ դատարանները կալանքը մերժելուց սկսում են գերպատճառաբալ իրենց դատական ակտերը, այնինչ պետք է այդ պատճառաբանությունը ներկայացվի անձին կալանավորելու դեպքում։

«Դատավորները հասկանում են, որ խոցելի են դառնում, քննադատության են արժանանալու, և սկսում են գերպատճառաբանել, թե ինչու կալանք չեն տալիս»,- նշեց դատավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել