Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա |armenpress.am|
12:42 - 14 հունվարի, 2022

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տուն, որտեղ տեղի կունենա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչը` ԱՄՆ – ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

Գլխավոր նկարը՝ ria.ru-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել