Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ

 |hetq.am|
20:26 - 14 հունվարի, 2022

Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ |hetq.am|

hetq.am: Դատավորների ընդհանուր ժողովը քիչ առաջ Դատավորների միության նախագահ ընտրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին: Դատավորների միության նախագահի քվեարկությանը մասնակցել է 184 դատավոր: Նրանցից 139-ը քվեարկել է Ալեքսանդր Ազարյանի, մյուսները՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի օգտին:

Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը շարունակվում էր հինգ ժամից ավելի:

Այսօր ժողովի օրակարգում նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցն էր, խորհրդի անդամներ ընտրվեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը՝ 132 ձայնով, և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը՝ 176 ձայնով։

Խորհրդի դատավոր անդամի համար առաջադրվել էին քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորներ Երեմ Եսոյանն ու Լիլիթ Սարգսյանն, իսկ քրեական մասնագիտացմամբ առաջադրված միակ թեկնածուն Անդրանիկ Մնացականյանն էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել