Ղազախստանից ՌԴ է ժամանել խաղաղապահների 10 ինքնաթիռ
 |tert.am|
12:14 - 16 հունվարի, 2022

Ղազախստանից ՌԴ է ժամանել խաղաղապահների 10 ինքնաթիռ |tert.am|

tert.am: Ղազախստանից Չկալովսկի օդանավակայան է ժամանել ռուս դեսանտայիններով տասնմեկերորդ չվերթը, հայտնել են ՌԴ ՊՆ-ից, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի տասը Իլ-76 ինքնաթիռ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ռուս խաղաղապահների հետ Ղազախստանից ժամանել է մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայան»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, Ալմաթիի օդանավակայանից օդ է բարձրացել 19 ինքնաթիռ։ Երբ նրանցից վերջինը վայրէջք կատարի, օդադեսանտային ուժերի հրամանատարության մասնակցությամբ օդանավակայանում կանցկացվի խաղաղապահների հանդիպում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել