Իրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
 |tert.am|
13:58 - 16 հունվարի, 2022

Իրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|

tert.am: Սեյսմոլոգներն Իրանի հարավում գրանցել են համապատասխանաբար 4,7 և 4,8 մագնիտուդ հզորությամբ երկու երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նշվում է, որ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է իրանական Խարկ կղզուց 12 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 20 կմ խորության վրա, գրում է russian.rt.com-ը։

Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խարկ կղզուց 28 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել