Նովակ Ջոկովիչը ստիպված կլինի լքել Ավստրալիան
 |azatutyun.am|
14:10 - 16 հունվարի, 2022

Նովակ Ջոկովիչը ստիպված կլինի լքել Ավստրալիան |azatutyun.am|

azatutyun.am: Սերբ թենիսիստը մոտ ժամանակներս ստիպված կլինի լքել Ավստրալիան: Դատարանը մերժել է աշխարհի առաջին ռակետի փաստաբանների` վիզան չեղարկելու նրան արտաքսելու որոշման դեմ բողոքը:

Օրենքի համաձայն՝ Ջոկովիչը երեք տարի չի կարողանա դիմել Ավստրալիայի վիզա ստանալու համար։

Ջոկովիչն ասել է, որ հիասթափված է դատարանի որոշումից, սակայն կհարգի այն և կհամագործակցի Ավստրալիայի իշխանությունների հետ։

Ավստրալիայի իշխանությունները պնդում էին, որ Ջոկովիչը չի կարող գտնվել երկրի տարածքում, քանի որ պատվաստված չէ Covid-19-ի դեմ։ Սերբ թենիսիստի պաշտպանները, սակայն, հակադարձում են, որ նա անցած տարեվերջին արդեն իսկ վարակվել է կորոնավիրուսով, ուստի պարտադիր պատվաստման պահանջը նրա վրա չի տարածվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել