Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը |azatutyun.am|
17:44 - 16 հունվարի, 2022

Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը՝ երկրների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով, ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Նա նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունների և պայմանավորվածությունների իրականացումն այլընտրանք չունի։

«Այսօր տարածաշրջանը պետք է զարգանա դեպի խաղաղություն և կայունություն։ Այս նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը, հաղորդակցությունների բացումը և պետությունների միջև համագործակցության միջավայրի ձևավորումը: Ուստի մենք ողջունում և աջակցում ենք Թուրքիայի նախաձեռնած թուրք-հայկական շփումների սկիզբը»,- ասել է նա` ըստ ադրբեջանական լրատվամիջոցների:

Փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել