Արթուր Վանեցյանը ներկայացրեց, թե ինչու էր որոշել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ մեկնել ԱՄՆ |armenpress.am|
14:01 - 17 հունվարի, 2022

Արթուր Վանեցյանը ներկայացրեց, թե ինչու էր որոշել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ մեկնել ԱՄՆ |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ներկայացրեց, թե ինչու էր որոշել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատվիրակության հետ աշխատանքային այցով մեկնել ԱՄՆ։

«Ինչ վերաբերվում է այն մեկնաբանություններին, թե իշխանության ներկայացուցիչների հետ ինչո՞ւ ենք մեկնում կամ ես ինչո՞ւ եմ համաձայնել մեկնել ԱՄՆ, մի շատ պարզ պատճառ կա՝ իշխանության ներկայացուցիչները, երբ լինում են միայնակ, նրանք ներկայացնում են միայն իրենց տեսակետը։ Այսինքն՝ այլ տեսակետ մեր երկրից միջազգային կառույցներում չի ներկայացվում, և դա իրենց ազատ գործելու իրավունք է տալիս։ Հետո մենք զարմանում ենք, թե ինչու միջազգային կառույցներից չունենք որոշակի արձագանքներ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչո՞ւ ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացված խնդիրների մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վանեցյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը շատ հարգանքով է վերաբերվում «Հայաստան» խմբակցության՝ միջազգային կառույցներում մասնակցությունը կասեցնելու որոշմանը։

«Ես շատ հարգանքով եմ մոտենում այն հայտարարությանը, որ արել են մեր ընդդիմադիր գործընկերները, որ նրանք չեն մասնակցում, չեղարկել են միջազգային կառույցների հետ այլ երկրների հետ մեկնելը, քանի դեռ սահմանափակումները հանած չեն պատգամավորների վրայից։ Դա իրականում շատ կարևոր հարց է և ուղղակի խայտառակություն է, որովհետև ընտրված պատգամավորները զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից»,- եզրափակեց Վանեցյանը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-20-ն աշխատանքային այցով կգործուղվի Վաշինգտոն: Պատվիրակության կազմում ընդգրկված էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավոր Մարիա Կարապետյանը,  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և մի խումբ աշխատակիցներ ԱԺ աշխատակազմից: Արթուր Վանեցյանն այնուհետև հայտարարել էր, որ չեղարկում է աշխատանքային այցն ԱՄՆ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել