Ինչքան էլ ասեն՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ դրանք կան, և Հայաստանը գուցե դրանք բավարարելու խոստում տվել է․ Արթուր Խաչատրյան |tert.am|
18:36 - 17 հունվարի, 2022

Ինչքան էլ ասեն՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ դրանք կան, և Հայաստանը գուցե դրանք բավարարելու խոստում տվել է․ Արթուր Խաչատրյան |tert.am|

tert.am: Ինչքան էլ այս իշխանություններն ասեն, թե Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ այդ նախապայմանները կան և ակնհայտ է, որ Հայաստանը գուցե այդ նախապայմանները բավարարելու խոստում տվել է։ Այս մասին Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ այդ առումով ընդդիմադիր պատգամավորների զարույթը տեղին է։ Պատգամավորը նշեց, որ հայ–թուրքական հարաբերություններում կան հիմքեր կասկածելու, որ այդ գործընթացը թափանցիկ չէ։

«Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, բայց իրենք հիմա էլ նախապայմաններ են դնում»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմության պայքարին, ապա նա ասաց, որ իրենք ռեսուրսներ են հավաքում, քանզի պետք է ունենան այնքան ռեսուրս, որպեսզի կարողանան իրականացնել ռազմավարական նպատակները։

Առավել մանրամասն՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել