Պորոշենկոն ներպետական հետախուզման մեջ է. Ուկրաինայի ՆԳՆ |tert.am|
22:30 - 17 հունվարի, 2022

Պորոշենկոն ներպետական հետախուզման մեջ է. Ուկրաինայի ՆԳՆ |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնվում է ներպետական հետախուզման մեջ՝ երկրի Անվտանգության ծառայության նախաձեռնությամբ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հետևում է Ուկրաինայի ՆԳՆ կայքում հրապարակված հայտարարությունից:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, քաղաքական գործիչը «թաքնվում է նախաքննություն իրականացնող իրավապահ մարմիններից», իսկ նրա անհետացման ամսաթիվը նշվում է 2021 թվականի դեկտեմբերի 24-ը: Կայքում նշվում է, որ կա Պորոշենկոյին դատական մարմինների մոտ բերելու նպատակով ձերբակալման հրաման:

Նշվում է նաև, որ երկուշաբթի նախկին նախագահը ժամանել էր Կիև Վարշավայից: Այնուհետև նա մեկնել է դատարան, որտեղ սկսվել էր նրա դեմ խափանման միջոց ընտրելու դատալսումը: Բացի այդ, համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում Պորոշենկոյին պատկերել էին դատավարության ժամանակ քնով անցած:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել