Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր
10:23 - 18 հունվարի, 2022

Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հունվարին Տոնոյանն իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:

«Մատակարարված հրթիռների քանակիը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը եւ մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը»,- ասված է հայտարարության մեջ:

Տոնոյանի փաստաբանական խումբը հավելում է, որ  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել