300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|
10:56 - 18 հունվարի, 2022

300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների դաշտը: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 66 «կողմ», 28 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներ:

«Որևիցե անձ, եթե ցանկանում է անկանխիկ ձևով վճարում կատարել, պետք է կարողանա իր այդ իրավունքն իրացնել»,-ասել էր ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ նախագիծն ԱԺ-ում ներկայացնելիս:

Դրա համար քննարկվում է միջոցառումների ծրագիր, որ տնտեսավարողները կարողանան ապահովել այդ վճարումներն ընդունելու հնարավորությունները:

Նախագծով նախատեսվում է օրինակ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար կիրականացվի անկանխիկ ձեւով:

2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը տրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ 2024-ի հունվարի 1-ին հասելով 30 հազար դրամի:

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել