Վալերի Պեկրեսն Ալիևի դեմ բողոք է ներկայացրել սպանության սպառնալիքի պատճառով |1lurer.am|
11:58 - 18 հունվարի, 2022

Վալերի Պեկրեսն Ալիևի դեմ բողոք է ներկայացրել սպանության սպառնալիքի պատճառով |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ, երկրի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին սպանության սպառնալիքի պատճառով: Այս մասին նա հայտարարել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Ադրբեջանի նախագահն անդրադարձել էր Պեկրեսի՝ Արցախ կատարած այցին՝ նշելով, որ եթե Բաքվում տեղյակ լինեին այդ այցի մասին, ապա Պեկրեսին չէին թողնի Ֆրանսիա վերադառնալ: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա էր հանձնել։

«Ես մեկնել եմ Հայաստան, որովհետև ինձ շատ է հուզում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հարցը, և որովհետև շատ կարևոր է պաշտպանել Հայաստանը»,- հայտարարել է Իլ դը Ֆրանսի ղեկավարը: 

Ֆրանսիայի Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ և ավելի քան 200 գործիչներ հրապարակային դատապարտել են Ալիևի հայտարարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել