Առաջիկա ամիսներին բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները կկարողանանք մտցնել բնականոն հուն. Արտակ Բեգլարյան |armenpress.am|
12:19 - 18 հունվարի, 2022

Առաջիկա ամիսներին բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները կկարողանանք մտցնել բնականոն հուն. Արտակ Բեգլարյան |armenpress.am|

armenpress.am: Արցախում  պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարման ուղղված պետական աջակցության ծրագրի  շրջանակում ստացվել է 46 հազար 956  հայտ, որից 8352 հայտը արդեն բավարարվել է ավելի քան 10 միլիարդ դրամի շրջանակներում:

Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Հաջորդ կարևոր ծրագիրը պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց  պետական ֆինանսական աջակցության ծրագիրն է: Հունվարի 1- ի դրությամբ ծրագրի շրջանակում ստացվել է 9300 հայտ, որից 1349-ն արդեն բավարարվել է:  Ընդհանուր 6 միլիարդ 722 միլիոն դրանից,  որից  2 միլիարդ  667 միլիոնը՝ կանխիկ, արդեն տրամադրվել է 1 միլիարդ 500 միլիոնը, իսկ մուրհակից 4 միլիարդ 54 միլիոն դրամից տրամադրվել է 2 միլիարդ  495-ը: Մնացած հայտերն էլ այս տարվա մեջ անպայման կբավարարվեն և գումարները կփոխանցվեր քաղաքացիներին»,- ասաց նա:

Արտակ Բեգլարյանը կարևորեց նաև բնակարանային ծրագրի  մեկնարկը: Նա նշեց, որ Բնակարանային հարցերի կոմիտեն իր գործունեությունը փաստացի սկսել է  նոյեմբերի վերջից: Այժմ հնարավորինս կանոնակարգում են բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները և առաջիկա ամիսներին կկարողանան այս բարեփոխումը մտցնել բնականոն հուն: Այս տարի պլանավորում են ամբողջ դաշտը կանոնակարգել, որպեսզի հնարավորինս բաց ու թափանցիկ համակարգ ստեղծեն  քաղաքացիների համար, քանի որ այս պահին  իրենց  առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը հենց բնակարանային խնդիրն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել