Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան քիչ հավանական է համարում |armenpress.am|
17:58 - 18 հունվարի, 2022

Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան քիչ հավանական է համարում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիայի սցենարն իրականությունից հեռու է համարել:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Մոսկվայում նման քայլի գնալու համար նրանք պետք է վերլուծեն իրավիճակը աշխարհում և երկրի ներսում»,-նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ մտադիր է Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով ընդամենը մեկ օր առաջ Կիևում է եղել:

«Անշուշտ, կարևոր է քննարկել այդ հարցերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Որովհետև այս շրջաններն այլեւս չեն կարող կրել նոր պատերազմի բեռը։ Սա սխալ կլինի: Եկել է պատերազմի սցենարը քաղաքական օրակարգից ամբողջությամբ հանելու ժամանակը»,- ասել է Էրդողանը։   

Էրդողանը նաև հավելել է, որ Ղրիմի վերաբերյալ իրենց դիրքորոշումը մշտապես հայտնում են ՌԴ-ին:

«Պուտինի հետ ամեն խոսակցության ժամանակ ես հայտարարում եմ, որ Թուրքիան դեմ է Ղրիմի օկուպացմանը։ Նույն դիրքորոշումը ռուսական կողմի ուշադրությանն է ներկայացնում Թուրքիայի ԱԳՆ-ն։ Այսինքն՝ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է»,- ասել է Էրդողանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել