Ժամանակավորապես դադարեցվել է Համբարձումյան և Ավետիսյան փողոցների մի շարք հասցեների գազամատակարարումը
20:53 - 18 հունվարի, 2022

Ժամանակավորապես դադարեցվել է Համբարձումյան և Ավետիսյան փողոցների մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ավտոմեքենայի հարվածից վնասվել է Արաբկիր վարչական շրջանի Համբարձումյան փողոցով անցնող վերգետնյա գազատարը։ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 17։20-ից դադարեցվել է Համբարձումյան փողոցի թիվ 97, 97/3, 12/5, 14, 111/3 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 112 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել