Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա |azatutyun.am|
14:25 - 19 հունվարի, 2022

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի օրը ժամանել է Մոսկվայի օդանավակայաններից մեկը՝ Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակում։

«Ռաիսին, որ Ռուսաստան է մեկնել իր ռուս գործընկերոջ [Վլադիմիր Պուտինի] պաշտոնական հրավերով՝ զարգացնելու տնտեսական, քաղաքական և մշակութային համագործակցությունը, մի քանի րոպե առաջ ժամանել է Մոսկվայի օդանավակայան», - ասվում է Իրանի կառավարության հաղորդագրությունում։

Այսօր նախատեսված են Պուտին-Ռաիսի բանակցություններ, վաղը Իրանի նախագահը ելույթ կունենա Ռուսաստանի Պետդումայում և Մոսկվայի Մայր տաճարի մզկիթում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել