ՊԵԿ-ը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամի հարկային եկամուտների թիրախ է սահմանել. Բադասյան |armenpress.am|
15:50 - 19 հունվարի, 2022

ՊԵԿ-ը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամի հարկային եկամուտների թիրախ է սահմանել. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականին հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 586 միլիարդ դրամ, որը գերազանցում է նախապես պլանավորված եկամուտները։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Դա բավականին բարձր ցուցանիշ է և շուրջ 146 միլիարդ դրամով գերազանցում է նախապես պլանավորված պետական բյուջեի եկամուտները։ Ե´վ եկամուտների մասով ռեկորդ ունենք, և՛ աշխատատեղերի մասով ռեկորդ ունենք`շուրջ 654 հազար աշխատատեղ, և՛ միջին աշխատավարձի մասով ռեկորդ ունենք՝ 230 հազար դրամի սահմաններում։ Այսինքն՝ բոլոր ցուցանիշները բարելավվել են, և եթե համեմատական տանենք ոչ թե 2020 թվականի հետ, որը հայտնի պատճառներով եկամուտների մասով այնքան էլ լավ տարի չի եղել, այլ 2019 թվականի հետ, կարձանագրենք, որ բոլոր առումներով աճ ենք ապահովել»,- ընդգծեց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը աճը կապում է հարկատուների ավելի կարգապահ դառնալու հետ և ՊԵԿ-ի կողմից վարչարարությունն ավելի արդյունավետ իրականացնելու հետ։

«Հաջորդ տարվա համար թիրախ է ընտրված 1 տրիլիոն 843 միլիարդ դրամի շրջանակը, և մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի այդ եկամուտները հավաքագրվեն»,- եզրափակեց Բադասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել