Պատերազմի հետևանքով հայկական կողմը 3809 զոհ է ունեցել. ՔԿ
18:04 - 19 հունվարի, 2022

Պատերազմի հետևանքով հայկական կողմը 3809 զոհ է ունեցել. ՔԿ

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է։ Այսօրվա դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:

Մինչև օրս Հայաստան են վերադարձել գերեվարված 141 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված 46 հայ: Ադրբեջանը հայկական կողմին վերջին անգամ դեկտեմբերի 29-ին է գերիներ փոխանցել Հունգարիայի միջնորդությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել